Нравится

 Ակսել Բակունց (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան, հունիս 13, 1899, Գորիս – 1937, հուլիսի 18) — հայ խորհրդային արձակագիր, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ, գյուղատնտես, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։Գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Երբ ծնվում է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկել, հետն էլ խնդրելով, որ որդու անունը Ալեքսանդր դնի ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրը այդպես էլ անում է։ Սակայն Ալեքսանդր անունը կեսճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բ. Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի` Ակսելի դերը և ընկերները Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը ։

Ծնվել է 1899 թվականին, հունիսի 13-ին, Գորիսում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որի դասարանային բաժինը ավարտում է 1917-ին։ Հետագայում մանկավարժական աշխատանք կատարում Զանգեզուրի Լոր գյուղում։ 1917-18-ին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։ Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և1923-ին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և 1924-26-ին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, 1926-31-ին` Երևանում` որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։ 1927-28-ին աշխատել է նաև «Մաճկալ» թերթում։ 1928-ին մասնակցել է Երևանի անասնաբուծական-անասանաբուժական (զոովետ) ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931-ին աշխատել է «Նոր ուղի» հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է «Զանգեզուր» և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։ Գնդակահարվել է 1937-ի հուլիսի 18-ին Ստալինի ցուցումով։


երկերի մատենագրությունը


Գալուստի վիկը, Երևան, հրատարակություն հողժողկոմատի, 1926, 19 էջ։

Կարտոֆիլի մշակությունը, Երևան, հրատարակություն հողժողկոմատի, 1926, 35 էջ։

Խոտորջուրի կոմունան, Երևան, հրատարակություն հողժողկոմատի, 1927, 51 էջ։

Հովնաթան մարչ, Երևան, Պետհրատ, 1927, 87 էջ։

Մթնաձոր, Երևան, Պետհրատ, 1927, 184 էջ։

Սպիտակ ձին (պատմվածքներ), Մոսկվա, ԽՍՀՄ ժող. կենտր. հրատ., 1927, 72 էջ։

Պատմվածքներ, Երևան, Պետհրատ, 1928,44 էջ։

Սպիտակ ձին (պատմվածքներ), Մոսկվա, ԽՍՀՄ ժող. կենտր. հրատ., 1929, 72 էջ։

Խաչատուր Աբովյանի «անհայտ բացակայումը», Երևան, Պետհրատ, 1932, 64 էջ։

Սև ցելերի սերմնացանը (պատմվածքներ), Երևան, Պետհրատ, 1933, 205 էջ։

Անձրևը (պատմվածքների ժողովածու), Երևան, Պետհրատ, 1935, 80 էջ։

Եղբայրության ընկուզենիները (համանուն պատմվածքը և Կյորես), Երևան, Պետհրատ, 1936, 155 էջ։

Սև ցելերի սերմնացանը, Երևան, Պետհրատ, 1936, 23 էջ։

Քեռի Դավոն, Երևան, Պետհրատ, 1936, 22 էջ։

Պատմվածքներ, Ա շարք, Փարիզ, գրատուն Հրանտ-Սամուել, 1938, 80 էջ։

Ակսել Բակունցի ամբողջական գործը երեք հատորով։ Պատմվածքներ, Ա հատոր, Բեյրութ, տպարան «Սևան», 1955, 219 էջ։

Երկեր, Երևան, Հայպետհրատ, 1955, 688 էջ։

Ակսել Բակունցի ամբողջական գործը երեք հատորով։ Պատմվածքներ և վիպակներ, Բ հատոր, Բեյրութ, տպարան «Սևան», 1956, 171 էջ։

Եղբայրության ընկուզենիները, Երևան, Հայպետհրատ, 1959,184 էջ։

Գրականության մասին, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1959, 144 էջ։

Մուրոյի «զրույց»-ը, Երևան, Հայպետհրատ, 1960, 12 էջ։

Փունջ։ Սովետահայ մանկական գրականություն (գրքում տեղ են գտել նաև Ա. Բակունցի գործերից), Երևան, Հայպետհրատ, 1961, 356 էջ։

Ալպիական մանուշակ (երկու պատմվածք` «Ալպիական մանուշակ», «Միրհավ»), Երևան, Հայպետհրատ, 1962, 36 էջ։

Երկեր 2 հատորով, հատոր առաջին, Երևան, Հայպետհրատ, 1964, 746 էջ։

Երկեր 2 հատորով, հատոր երկրորդ, Երևան, Հայպետհրատ, 1964, 624 էջ։

Մուրոյի «զրույց»-ը։ Նամակ ռուսաց թագավորին, Երևան, «Հայաստան», 1969, 24 էջ։

Ալպիական մանուշակ, Երևան, «Հայաստան», 1969, 256 էջ։

Անձրևը, Երևան, «Հայաստան», 1970, 12 էջ։

Պատմվածքներ, Երևան, «Լույս», 1975, 191 էջ։

Երկեր չորս հատորով, հատոր 1 («Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը», «Անձրևը»), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1976, 672 էջ։

Վերածնունդ (ժողովածուում տեղ են գտել Ա. Բակունցի «Սարալու», «Կյորա», «Արտելիա», «Տրախտորի մաշին», «Խոտ» գործերը), Երևան, «Սովետական գրող», 1977, 552 էջ։

Երկեր չորս հատորով, հատոր 2 (պատմվածքներ, ակնարկներ, Վարդան Այգեկցու «Աղվեսագիրքը»` Բակունցի փոխադրությամբ), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1979, 716 էջ։

Միրհավ (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1979, 172 էջ։

Երկեր չորս հատորով, հատոր 3 (վեպեր և վիպակներ, կինոբոմագիր), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1982, 712 էջ։

Մուրոյի «զրույցը», Երևան, «Սովետական գրող», 1983, 13 էջ։

Երկեր չորս հատորով, հատոր 4 (գրաքննադատական հոդվածներ։ Հրապարակախոսություն, գյուղատնտեսական հոդվածներ և ակնարկներ։ Նամակներ, խնդրագրեր, ընծայագրեր։ Պաշտոնական գրություններ։ Զեկուցումների ու ելույթների ամփոփումներ), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1984, 664 էջ։

Երկեր, Երևան, «Լույս», 1985, 398 էջ։

թարգմանությունները ռուսերենից և գրաբարից փոխադրությունները


Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա, Երևան, Պետհրատ, 1934, 156 էջ։

Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք, Երևան, Պետհրատ, 1935։

Վարդան Այգեկցի, Առյուծը, Աղվեսն ու Արջը, Երևան, Հայպետհրատ, 1940։

Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1950, 156 էջ։

Նիկոլայ Գոգոլ, Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 2 (գրքի մեջ տեղ գտած «Տարաս Բուլբա» երկը թարգմանել է Ա. Բակունցը), Երևան, Հայպետհրատ, 1953, 328 էջ։

Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք, Երևան, Հայպետհրատ, 1955։

Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա, Երևան, Հայպետհրատ, 1964, 155 էջ։

Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա, Երևան, «Հայաստան», 1972, 140 էջ։

Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք, Երևան, «Հայաստան», 1972։

Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք, Երևան, «Սովետական գրող», 1981 (տեքստը` հայերեն և ռուսերեն)։

Ռուս դասականների գրադարան։ Նիկոլայ Գոգոլ, Ընտիր երկեր (գրքի մեջ տեղ գտած «Տարաս Բուլբա» երկը թարգմանել է Ա. Բակունցը), Երևան, «Սովետական գրող», 1982, 752 էջ։

Current Position free counters