Нравится

 Ալեք Թագավորի Մանուկյան (1901, Զմյուռնիա, Օսմանյան Թուրքիա - հուլիսի 10, 1996, Դետրոյտ) - հայ հասարակական գործիչ, մեծահարուստ բարերար, ճարտարագետ, արդյունաբերող: ՀՀ ազգային հերոս (1994):

1920-ից ապրել է ԱՄՆ-ում, 1924-ից` հաստատվել Դետրոյտում : 1930-ից անդամագրվել է ՀԲԸՄ-ին: 1953-89-ին` ՀԲԸՄ կենտր. Վարչական ժողովի նախագահ, 1970-ից` ցկյանս նախագահ, 1989-ից` ցնկյանս պատվավոր նախագահ: 1929-ին հիմնել է սեփական ձեռնարկություն, որը վերածվել է ավտոմասեր արտադրող (Մասկո) միջազգային ընկերության: Մանուկյանի գործունեությունն ուղղված է եղել սփյուռք-հայրենիք կապերի ընդլայմանն ու ամրապնդմանը: 1994-ին Մանուկյանին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Պարգևատրվել է բազմաթիվ պատվո շքանշաններով, արժանացել մի շարք համալսարանների պատվո դոկտորի կոչման:Մահացել է 1996թ. :

Current Position free counters