Нравится

Ara Gevorgyan.jpgԾնվել է 1960 թվականի ապրիլի 19-ին Երևան քաղաքում` երաժշտի ընտանիքում:

Սովորել է թիվ 31 միջնակարգ դպրոցում և միևնույն ժամանակ` Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: 1978-1980 թվականներին սովորել է Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանում: 1983-1987 թվականներին սովորել է Խ. Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի փողային գործիքների և էստրադային բաժնում: 1987-1989 թվականներին նույն ինստիտուտում դասավանդել է Դիրիժորություն առարկան և հանդիսացել է ինստիտուտի երաժշտական խմբի ղեկավարը: 1983 թվականից սկցած նվագել է «Ռալլի» նվագախմբում, մասնակցել է մի շարք փառատոնների, ունեցել է բազմաթիվ համերգներ Ֆրանսիայում, Սիրիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլ երկրերում: «Ռալլի» նվագախմբի հետ մասնակցել է «Երգ -85» Միջազգային փառատոնին: 1992-1999 թվականներին աշխատել է ՀՀ Հեռուստատեսությունում որպես «3-րդ Ալիք» ծրագրի երաժշտական ղեկավար: 1995 թվականին թողարկել է «Օվկիանոսից այն կողմ» ձայներիզը: 1997 թվականին թողարկել է «Նոստալջի» ձայներիզը: 1999 թվականին թողարկել է «Անի» ձայներիզը, որը համարվել է ԱՄՆ-ի Համահայկական երաժշտական փառատոնի մրցանակակիր: «Անի» և «Նոստալջի» ժողովածուներն իրենց տեղն են գտել Նյու-Յորքի «Մյուզիք Ռամա» կատալոգում: Նոյեմբեր ամսին Գլենդելի (ԱՄՆ) Ալեքս թատրոնում տեղի է ունեցել հեղինակային համերգ: 2001 թվականին թողարկել է «Խոր Վիրապ» ձայներիզը, որը նունպես համարվել է ԱՄՆ-ի Համահայկական երաժշտական փառատոնի մրցանակակիր: Նույն թվականի սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել հեղինակային համերգ` նվիրված Հայաստանում Քրիստոնեությունը որպես Պետական Կրոն ընդունման 1700 ամյակին: Իր իսկ նախաձեռնությամբ հիմնադրվել է «Մշակութային Այգի», որտեղ տնկվել և տնկվելու են հայազգի հռչակավոր արվեստագետների անունները կրող ծառեր: Երևանի Շենգավիթի թաղապետարանի կողմից պարգևատրվել է Գարեգին Նժդեհի անվան շքանշանով: 2002 թվականին համերգներով հանդես է եկել Հայաստանուն, Կանադայում և ԱՄՆ-ում: Հանրապետության մշակութային կյանքում ակտիվ գործունեության համար ՀՀ Մշակույթի նախարարությունը շնորհել է «Ոսկե Մեդալ շքանշան»: 2003 թվականին համերգային ծրագրով մասնակցել է Հանրապետության հրապարակում կայացած «Մեկ ազգ մեկ մշակույթ» համահայկական փառատոնի բացման տոնահանդեսին: 2004 թվականին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից արժանացել է «ՀՀ վաստակավոր արտիստ» կոչման: Նույն թվականին համերգներով հանդես է եկել Բեյրութում (Լիբանան): 2005 թվականին լրացավ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի 90 ամյակը և այդ առիթով գրված «Ադանա» երգը, որը թարգմանվել և ձայնագրվել է 14 լեզուներով, հնչեց Ծիծեռնակաբերդում տարբեր երկրներից ժամանած հայտնի երգիչների կատարմամբ` Դանիել Դեքեր (ԱՄՆ), Կայ Աուհագեն (Գերմանիա), Ինկա (Ֆինլանդիա), Ցվետան Ցվետկով (Բուլղարիա), Վիտալի Դանի (Մոլդովա), Գեղամ Գրիգորյան և Երևանի Կենտրոն համայնքի «Կիլիկիա» երգչախումբ (Հայաստան): Նույն թվականին «Ադանա» ակցիան շարունակվեց մայիսի 1-ին Նյու-Յորքում, 14-ին Բոստոնում և 29-ին Լոս Անջելեսում կայացած հեղինակային համերգներում, որոնք նվիրված էին Հայոց ցեղասպանության 90 ամյակին: Հիմնադրել է 40 երաժիշտներից բաղկացած ժող. գործիքների նվագախումբ, որը դարձել է «ՀՀ ազգային նվագարանների պետական նվագախումբ»: Թողարկվել է «Ով Հայոց Աշխարհ», «Սարդարապատ», «Արա Գևորգյան- THE ALEX THEATRE» DVD-ները: Համերգներով հանդես է եկել Բոստոնում, Նյու-Յորքում և Լոս Անջելեսում (ԱՄՆ): 2006 թվականին Հայաստանում գործիքային երաժշտության զարգացման գործում ունեցած ներդրումների համար արժանացել է մրցանակի, որը հանձնվել է Մոսկվայի Կրեմլի համերգային դահլիճում: Նույն թվականին Մոսկվայի Կրեմլի համերգային դահլիճում մասնակցել է ՌԴ-ում Հայաստանի մշակութային տարվա բացմանը նվիրված համերգին, ուր ներկա էին նախագահներ Ռ. Քոչարյանը և Վ. Պուտինը, ինչպես նաև հանրահայտ երգիչ Շառլ Ազնավուրը: Համերգներով հանդես է եկել Սիդնեյում (Ավստրալիա), Մարսելում և Լիոնում (Ֆրանսիա): 2007 թվականին Ռուսաստանի Դաշնության կողմից պարգևատրվել է Միխայիլ Լոմոնոսովի անվան պատվոշքանշանով: Նույն թվականին համերգով հանդես է եկել Մոսկվայի Կրեմլի համերգային դահլիճում: Մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության 15 ամյակին նվիրված համերգին: Արժանացել է «Երևանի քաղաքապետի» ոսկե մեդալին: 2008 թվականին մասնակցել է Մոսկվայի Կրեմլում կայացած «Կարոտ» փառատոնին և արժանացել է «Կարոտ» ոսկե մեդալին: Նույն թվականին Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի օրհներգի երաժշտությունը հեղինակելու համար պարգևատրվել է «Հրանտ Շահինյան» ոսկե մեդալով: Հասարակական-քաղաքական, մարդասիրական սկզբունքների հաստատման և Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության համար պարգևատրվել է «Ֆրիտյոֆ Նանսենի» ոսկե հուշամեդալով: Ընտրվել է Կանադայի Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ: 2009 թվականին ԱՄՆ-ում թողարկել է «Վաղարշապատ» ձայնասկավառակը, որը ԱՄՆ-ի Համահայկական երաժշտական փառատոնին արժանացել է մրցանակի, ինչպես նաև թողարկել է «Համերգների Լավագույն Ընտրանին» DVD-ն: Նույն թվականին Մոսկվայում թողարկվել է ստեղծագործությունների «Լավագույն Ընտրանի» ձայնասկավառակը: Համերգներով հանդես է եկել Հալեպի պատմական ամրոցում (Սիրիա): Ճանաչվել է տարվա ամենահամերաշխ մարդը, և «Համերաշխություն» շարժման կողմից արժանացել է շքանշանի: 1999-2009 թվականներին մասնակցել է գրեթե բոլոր «Մեկ ազգ մեկ Մշակույթ», «Համահայկական խաղեր» և «Էրեբունի Երևան» տոնակատարություններին: Հանդիսանում է Երևան քաղաքի Շենգավիթի համայնքի պատվավոր քաղաքացի: Պարգևատրվել է մի շարք պատվոգրերով և դիպլոմներով: Մասնակցել է Համահայկական Հիմնադրամի 10-րդ տարելիցին նվիրված բարեգործական համերգին, որը տեղի է ունեցել Լաս Վեգասի «Էմ-Ջի-Էմ Գրանդ Արենա» շքեղ սրահում: Համագործակցում է հայ և այլազգի երաժիշտների և երգիչների հետ, ինչպիսիք են` Ջիվան Գասպարյան, Հասմիկ Լեյլոյան, Արմեն Անասյան, Ֆլորա Մարտիրոսյան, Էլվինա Մակարյան, Սյուզան Մարգարյան, Յան Գիլան, Դեմիս Ռուսոս, Պեդրո Յուստաշ, Ուոլթեր Ռոդրիգես, Դանիել Դեքեր, Ալեքս Ակունյա, Իդեն ֆայմեր, Ռոնի Բառաք, Ինկա, Ցվետան Ցվետկով և այլն: Գրած երաժշտությունները հնչում են տարբեր ֆիլմերում («Քրմուհի», «Խնկարկում», «Յար խուշտա» և այլն), ներկայացումներում («Բարի գալուստ», «Կռունկներ ետ դարձեք» և այլն), աշխարհի տարբեր սպորտային միջոցառումներում (ձևավոր չմշկասահք, գեղարվեստական մարմնամարզություն և այլն): Վալյա Սամվելյանի «Թողեցիր ինձ մենակ», «Անուշիկ իմ քույրիկ» ձայներիզների, «Վալյա Սամվելյան» DVD-ի, ինչպես նաև հրատարակված «Մեր սիրելի, քնքուշ ու մեղմ Վալյա Սամվելյանը» գրքի պրոդյուսորն է: Երևանի թիվ 97, 175, 140 և 202 գիշերօթիկ մանկապարտեզներն արդեն ունեն մեծ քանակության նվեր-խաղալիքներ` նվիրված Արա Գևորգյանի կողմից: 2003 և 2007 թվականներին խաղալիքների մեծ քանակություն է նվիրել հաշմանդամ երեխաների «Փրկություն» վերականգնողական կենտրոնին, ինչպես նաև «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը: 2003 թվականի հունիսի 7-ին և 8-ին «Ադվենտուր» ակումբի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կազմակերպված «Մետաքսի Ճանապարհ» միջազգային ռալլի ավտո-մրցարշավում, որտեղ ընդգրկված էին թե պրոֆեսիոնալ, թե սիրողական կատեգորիաների մասնակիցներ աշխարհի տարբեր երկրներից, Արա Գևորգյանը և Սարգիս Թաշչյանը (շտուրման) «սիրողական» կարգում գրավեցին պատվավոր առաջին տեղը, և հունիսի 9-ին կայացած մրցանակաբաշխության ժամանակ նրանց հանձնվեցին առաջին կարգի դիպլոմն և մրցանակը: Ամուսնացած է, ունի 1զավակ, 1 դուստր և այժմ բնակվում է Երևան քաղաքում:

Current Position free counters