Нравится

 Արթուր (Արտաշես) Մեսչյանը (ծնվել է 1949-ի, մարտի 3-ին, Երևան) հայ ճարտարապետ, երգահան և երգիչ, իր«Առաքյալներ» խմբի հետ համարվում է հայկական ռոքի հիմնադիրներից մեկը։


1967-ին ընդունվելով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ՝ Արթուր Ստեփանի Մեսչյանը (վոկալ, ստեղնաշարային, ջութակ) Լևոն Մելիքյանի (կիթառ) և Գրիգոր Նալբանդյանի (հարվածայիններ) հետ ստեղծում է «Առաքեալներ» խումբը։ Երգի բառերը գրում էր Արթուր Մեսչյանը կամ օգտագործում Էին Մուշեղ Իշխանի բանաստեղծությունները։ Խումբը մեծ ճանաչում է գտնում հայ երիտասարդության մեջ համերգների և համերգային ձայնագրությունների շնորհիվ (միակ օրինական «Ռեքվիեմ» ժողովածուն այդպես էլ լույս չտեսավ)։ Չնայած պետական օրգանների ճնշմանը՝ խումբը գործեց մինչև 1976 թ.:


Իր երաժշտական միջոցներով և կատարողական հնարքներով, լինելով բիթ-խումբ, «Առաքեալները» չէին ձգտում կրկնել ուրիշ հանրահայտ խմբերին: Մեսչյանը մեկ տարի երգում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի երգչախմբում, որպեսզի ավելի խորը զգա հայ ոգին: 1974-1984թթ Արթուր Մեսչյանն աշխատել է Հայարդնախագիծ ինստիտուտում: «Զվարթնոց» օդանավակայանի (1981) նախագծի համահեղինակն է: Նրա աշխատանքներից են ՀՀ կառավարության շենքը (1985),Մատենադարանի նոր մասնաշենքը (1988-1989) և այլն:

1978-ին «Առաքեալներ»-ին հաջողվում է Հանրային հեռուստատեսությամբ, ուղիղ եթերով կատարել «Մարդակեր» երգը։

1984 թվականին ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի կողմից ստանալով Միքայել Նալբանդյանի մասին պատմող ֆիլմում գլխավոր դերի հրավեր չի կարողանում հրաժարվել։

1989 թ Մեսչյանն ընտանիքով մեկնում է ԱՄՆ՝ Բոստոն, որտեղ ստեղծում է «Առաքեալներ-90» խումբը և թողարկում 4 ալբոմ։

1996-ին Մեսչյանն ու իր խումբը ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգային շարքով ելույթ են ունենում Երևանի օպերայի դահլիճում: Մեսչյանը որոշ ժամանակ զբաղեցնում է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, այնուհետև վերադառնում ԱՄՆ:

2005-ին վերադառնում է հայրենիք ուր և զբաղվում է ճարտարապետությամբ։ Արթուր Մեսչյանի նախագծով կառուցվել է Երևանի մատենադարանի նոր մասնաշենքը: Արթուր Մեսչյանը պարգևատրվել է սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով:


Գործերը`


  • Ռեքվիեմ՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված, 1970-ականերին «Արաքյալներ»-ի ալբոմը, չթողարկվեց խորհրդային «Մելոդիա» ստուդիայի կողմից

  • Խենթ ջութակահարի մենախոսություն (The Monologue of an insane violinist), 1992

  • Կատարսիս (Catharsis), 1995

  • Թափառում (Wander), 1995

  • Հաղորդություն (Communion), 1996

  • Կենդանի համերգ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում Live At Aram Khachatryan Concert Hall, 2005

  • Կենդանի համերգ Արթուր Մեսչյան Arthur Meschian Live 2006, 2007

Current Position free counters