Нравится
Արտաշեսյան դինաստիա 

Արտաշեսյաններ, թագավորական հարստություն Հայաստանում մ.թ.ա.189–մ.թ.1։ Կոչվում է հիմնադիր՝ Արտաշես Ա–ի անունով։ Արտաշես Ա վերամիավորվել է մ.թ.ա.IIIդ. վերջին կամ IIդ. սկզբին Երվանդունիների պետությունից անջատված ծայրագավառները, ստեղծել համազգային, միաձույլ պետություն։ Արտաշես Ա ետ է մղել սելևկյանների հարձակումները, պահպանել Մեծ Հայքի քաղաքական անկախությունը, նպաստել երկրի ընդհանուր բարգավաճմանը։ Արտաշես Ա ունեցել է վեց որդի, որոնցից Արտավազդը և Տիրանը հաջորդաբար թագավորել են իրենց հոր մահից հետո։ Պարթևաց Միհրդատ II թագավորը պատերազմել է Արտավազդ Ա–ի դեմ և պատանդ վերցրել նրա եղբորորդուն՝ գահաժառանգ Տիգրանին։ Հարստության ականավոր ներկայացուցիչը եղել է Տիգրան Բ Մեծը, որի ժամանակ Հայաստանը դարձել է Մերձավոր Արևելքի հզոր պետություն։ Արտաշեսյաններից մի քանիսի անունով հատած հայկական դրամները շրջանառության մեջ են եղել թե՛ ներքին և թե՛ միջազգային շուկաներում։ Հռոմի հետ պատերազմներում Տիգրան Բ կորցրել է նվաճած հողերը, բայց պահպանել է Մեծ Հայքի անկախությունն ու ամբողջականությունը։ Արտավազդ Բ և Արտաշես Բ թագավորները զոհվել են Հռոմի դեմ մղվող այդ պայքարում։ Արտաշեսյանների վերջին հզոր ներկայացուցիչը եղել է Արտաշես Բ, որից հետո հարստությունն անկում է ապրել։ Հաջորդ Արտաշեսյանները եղել են գլխավորապես Հռոմի դրածոներ՝ անընդունակ գլխավորելու երկրի քաղաքական կյանքը։ Երկրի պաշտպանությունը ստանձնել է հայ ժողովուրդը, որի համառ ջանքերի շնորհիվ Հայաստանը չի վերածվել հռոմեական նահանգի։
Current Position free counters