Нравится
Աշխադար (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց թագավոր՝ 110-113–ին։ Հաջորդը՝ Տրդատ Ա–ի, որդին՝ Պարթևաստանի Բակուր II թագավորի։ Գահ բարձրացավ Հռոմի և Պարթևաստանի փոխհամաձայնությամբ։ Պարթևաց Խոսրով I թագավորը 113–ին Աշխադարին գահազրկում է և փոխարենը նշանակում նրա եղբայր Պարթամասիրին։ Այս փոփոխությունը դիտելով պայմանախախտություն՝ Տրայանոս կայսրը 114–ին արշավում է Արևելք, նվաճում Պաթևաստանը, գահընկեց անում Պարթամասիրին և Հայաստանը հայտարարում Հռոմի պրովինցիա։
Current Position free counters