Нравится
Բակուր Ա (ծն. և մահ.թթ. անհայտ) Մեծ Հայքի Արշակունի թագավոր 161-162-ին: Գահ է բարձրացել Պարթևաց Վաղարշ III թագավորի աջակցությամ, հռոմեական դրածո Սոհեմոս թագավորի տապալումից հետո: Բակուրի մասին տեղեկությունները կցկտուր են: Հռոմեական զորավար Ստատիոս Պրիսկոսը համառ կռիվնեերով գրավել է Արտաշատը և ձերբակալել Բակուրին: Տրդատ իշխանի գլխավորությամբ հայոց ապստամբությունը Հռոմին հարկադրել է հրաժարվել Մեծ Հայքը Հռոմեական նահանգ դարձնելու մտադրությունից: Մարկոս Ավրելիոս կայսրը հայկական գահը կրկին հանձնել է Սոհեմոսին: Բակուրը եղբոր՝ Միհրդատի հետ տարվել է Հռոմ և որդեգրվել Ավրելյան տոհմում: Բակուրը ձևականորեն շարունակել է կրել «Թագավոր Հայոց Մեծաց» տիտղոսը և համարվել հայկական գահի հավակնորդ:
Current Position free counters