Нравится

Դադիվանք. հնագույն վանական համալիր Արցախում։ Գտնվում է Մռավ սարի անտառապատ լանջերին, Թարթառ գետի ձախ ափին։ Ըստ ավանդության կառուցվել է դեռևս I դարում՝ Սուրբ Դադեի գերեզմանատեղիում։ Եղել է Մեծ Կվենքգավառի հոգևոր առաջնորդարանը։

Դարերի ընթացքում վանքի բազմիցս ավերի ու ավարի է ենթարկվել՝ արաբական, ապա սելջուկական արշավանքների ժամանակ։ Սակայն ամեն անգամ կրկին վերականգնվել է և ավելի ընդարձակվել։

XII դար-ում Մխիթար Գոշը միառժամանակ այստեղ է բնակվել է աշխատել իր «Դատաստանագրքի» վրա, որը հսկայական դեր պիտի խաղար միջնադարյան հայ քաղաքակրթական կյանքում։

Վանական համալիրում եղել են տարբեր շինություններ. 2 ժամատուն, 2 հնագույն եկեղեցի, միաբանական խցեր, հյուրանոց, գործատուն, գրատուն, և այլն։ Սակայն Դադիվանքի գոհարը Սբ Աստվածածին կաթողիկեն է, որը 1234թվականին կառուցել է Հաթերքի իշխանուհի Արզու-Խաթունը՝ ի հիշատակ իր ամուսնու և երկու որդիների, որոնցից ավագը նահատակվել էր թուրքերի դեմ պատերազմելիս։

Դադիվանքում պահպանվել են նաև երկու բարձրարվեստ խաչքարեր, ինչպես նաև արձանագրություններ, որոնք պատմում են XII - XIII դարերի դեպքերի մասին։

Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում` 2007 թվականի հուլիսի 21-ին վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են Սբ. Դադի առաքյալի մասունքները[1][2]: Վերջինս հանդիսանում էր Տեր Հիսուս Քրիստոսի 70 աշակերտներից մեկը և քրիստոնեությունը էր քարոզում Արցախում:

Current Position free counters