Нравится

Առաջին հայկական արքայատոհմը Երվանդական հարստություն է (Որոշ աղբյուրներ այժմ առաջին հայկական դինաստիա են համարում Հայկազուններին, ապա նաև ուրարտացիներին, որոնք, սակայն, ունեն խուռիական ծագում): Ք.ա. 612 թ. ժամանակի 2 հզոր տերությունները` Մարաստանը և Բաբելոնը, միավորվում են ընդդեմ իրենց ընդհանուր թշնամի Ասորեստանի: Նրանց է միանում նաև Սկայորդու որդի Պարույրը իր զորքերով: Դաշնակիցները միացյալ ուժերով կարողանում են գրավել Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն: Դրանից հետե Պարույրը թագ ստացավ Մեդիայի թագավորից և հռչակվեց Հայաստանի թագավոր: Պարույր Նահապետը միավորում է Հայաստանի ամբողջ արևմուտքը:

Սակայն Պարույրի ստեղծած պետությունը համահայկական չէր: Շուտով Վանի թագավորության Տուշպա-Վան մայրաքաղաքում ամրանում է մի նոր հայկական արքայատոհմ, որը հիմնադրում է Պարույր արքայի ազգականներից Երվանդ Սակավակյացը: Նրա անունից էլ հայկական այս արքայատոհմը ստացավ Երվանդական անվանումը: Երվանդականները շարունակում են հայկական հողերի միավորումը: Նրանք իրենց իշխանությունը տարածում են Հայկական լեռնաշխարհի վրա, որի բնակչությունն արդեն հայախոս էր: Նրանք ստեղծում են առաջին համահայկական պետությունը:

Current Position free counters