Нравится

Ֆրիկը- (մոտ 1230-ական թթ- մոտ 1310-ական թթ) միջնադարյան մեծատաղանդ հայ բանաստեղծ է:Կենսագրական տեղեկություններ չեն պահպանվել. հայտնի են միայն հոր 

և հորեղբոր անունները` Թագվոշ և Դոդոնա: Ֆրիկի քերթվածքներում եղած որոշ անուղղակի տվյալներից ենթադրվում է, որ ծնվել է մոնղոլների Հայաստան կատարած արշավանքների 

սկզբներում: Հավանաբար գերի է ընկել մոնղոլների ձեռքը, ապա փրկագնով ազատվել: Եղել է հարուստ, սակայն հետագայում մասասչիներից (մոնղոլերեն` բանակին հանդերձանք, 

ձի, զենք մատակարարողներ) մեկի ընկերակիցը դառնալով` սնանկացել է, ընկել ծանր պարտքերի տակ և նույնիսկ պարտքերի դիմաց գրավ դրել որդուն: Ծերության հասակում 

թշվառ ու մենակ է եղել: Ցանկացել է վանք մտնել, վանական դառնալ սակայն պարզ չէ արդյոք նա արել է այդ քայլը:Ֆրիկից պահպանվել են մոտ հինգ տասնյակ 

բանաստեղծություններ, որոնց մեծ մասը հայտնաբերել, հավաքել և հրատարակության է պատրաստել Տիրայր Վարդապետը: Ֆրիկը գրել է ժողովրդին հասկանալի պարզ ու հստակ 

լեզվով: Ահա թե ինչպես է հենց ինքը Ֆրիկը գրում իր մասին.

Նա իր տաղերում առատորեն օգտագործել է ժողովրդական բանահյուսության պատկերով արտահայտությունները, համեմատություններ, առածներն ու ասացվածքները, ինչպես նաև 

հայրեն տեսակը:

Հասունության տարիներին Ֆրիկի ստեղծագործության կարևոր թեմաներն են դարձել ազգային ու սոցիալական խնդիրները: Մոնղոլական տիրապետության շրջանի գեղարվեստական 

արձագանքն են Ֆրիկի մեզ հասած չորս բանքերը` «Ընդդէմ ֆալաքին եւ վասն բախտի, «Վասն Արղուն ղանին եւ Բուղային», «Բան ի Ֆրիկ գրքոյն» («Գանգատ»), «Վասն 

դալեհի եւ բրջի»: «Ընդդէմ ֆալաքին…» քերթվածում Ֆրիկը գրում է.

Ազգային քաղաքական խնդիրն ավելի սուր է արծարծված «Վասն Արղուն ղանին եւ Բուղային» և «Գանգատ» բանաստեղծություններում, որոնցում այն հանդես է գալիս սոցիալական 

խնդրի հետ զուգորդված: Առաջին բանաստեղծության մեջ Ֆրիկը վրեժխնդիր սրտով երազում է թաթար-մոնղոլների դաժան բռնատիրության վերջնական անկումը: «Գանգատի» մեջ 

հայրենասեր հեղինակը ողբում է ժողովրդի ծանր վիճակը: Դեռևս «Ընդդէմ ֆալաքին» բանքում Ֆրիկը ֆալաքին (ճակատագրին) համարում է անարդարդատավոր, որ անգետ, վատ, 

հիմար մարդկանց մեծ հարստության տեր է դարձնում, իսկ արժանավորներին` «ուղորդ», իմաստուն մարդկանց թողնում դժբախտ: Բայց ըստ ֆալաքի` այդ անհավասարության 

պատճառը ոչ թե ինքն է, այլ Աստված. «Արարչէն լինին»,- պատասխանում է ճակատագիրը: «Գանգատ» բանաստեղծության մեջ Ֆրիկը վեճի մեջ է մտնում ուղղակի Աստծու 

հետ: Խորհելով կյանքի ու մահվան, տնտեսության ու սոցիալական անհավասարության մասին` նա լայն ընդհանրացումներ է անում: Ֆեոդալականհասարակարգում եղած խոր 

հակասությունները, հասարակական դասերի վիճակների մեծ տարբերությունը բացատրում է բախտով կամ աստծու կամքով («Եւ այ՞ս էր բան քոյ հրամանի, Արդար, իրաւ 

դատաւորի, Մէկն ի պապանց պարոնորդի, Մէկն ի հարանց մուրող լինի…»): Շարունակելով հակադրությունների շարքը` միջնադարյան հեղինակը աստիճանաբար բացահայտում է 

սոցիալական անհավասարությունների ամբողջական շղթան: Այս չորս բանքերով Ֆրիկը համարվում է ոչ միայն միջնադարյան հայսոցիալական քնարերգության սկզբնավորողն ու խոշոր 

ներկայացուցիչը, այլև համաշխարհային գրականության նշանավոր դեմքերից մեկը:

Current Position free counters