Нравится

 Գուրգեն Գրիգորի Մահարի (Օգոստոսի 1, 1903, Վան - Հունիսի 17, 1969, Պալանգա, Լիտվա), թաղվել է Երևանում) - հայ բանաստեղծ, արձակագիր, գրականագետ, ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ (1965), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ [[1915 ]] թվականի կոտորածների ժամանակ մոր և եղբոր հետ գաղթել են Արևելյան Հայաստան։

Գուրգեն Աճեմյանը ծնվել է 1903 թվականին Վան քաղաքում: Նա եղել է Չարենցի մտերիմ ընկերը: Մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու հայոց Ցեղասպանությունը ունեցել է քիչ թե շատ անհոգ մանկություն: Սակայն պատերազմը ինչպես ամբողջ հայության փոխեց նրա ճակատագիրը: Երբ թուրքերը հարձակվեցին Վանի վրա, նրանք փրկվելով կոտորածից կռվեցին մինչև ռուսական զորքի ժամանելը, սակայն ռուսական զորքը նահանջեց և նրանց հետ նահանջեցին նաև հայերը: Գուրգենը ճանապարհին կորցրեց իր հարազատներին և ուրիշ փախստսկանների հետ փախավ Արևելյան Հայաստան: Այնտեղ ապրեց որբանոցում, հետո գտավ կենդանի մնացած մորը և մյուս հարազատներին: Տատը, որին նա շատ էր սիրում, մահացել էր գաղթի ճանապարհին: Հետագայում Մահարին սիրով ու հումորով տատի մասին պատմել է իր «Մանկություն» վիպակում: Որբանոցում ծանոթացել է Եղիշե Չարենցիհետ: Այստեղ էլ սկսվել է իր ստեղծագործագործական կյանքը: Որբանոցից հետո կյանքի հետագա թափառումների մասին պատմել է «Պատանեկություն» վիպակում: Բոլոր ամեն ինչ կորցրած հազարավոր հայ երեխաների նման, դրանք դժվար էին Գուրգենի համար: Աղքատություն, սով, համաճարակներ. սրանք այդ տարիներին շատ տարածված էին Հայաստանում: Այս բոլորը Մահարին ներկայացրել է «Պատանեկություն» վիպակում:

Նրան հռչակ բերեցին «Մանկություն» և «Պատանեկություն» ստեղծագործությունները: Սակայն հետագա առաջխաղացմանը խանգարեց 1936-ի աքսորը: Այդ ժամանակ աքսորում էին շատերին՝ այդ թվում նաև Գուրգեն Մահարուն: 1953-ին նա վերադարձավ Երևան և գրեց բազմաթիվ նոր ստեղծագործություններ՝ «Ծաղկած փշալարեր», որը աքսորի տարիների մասին, «Այրվող այգեստաններ» վեպը իր հայրենի Վանի մասին և շատ այլ ստեղծագործություններ:

Գուրգեն Մահարին մահացավ 1969 թվականին:

Գուրգեն Մահարին իր «Ինքնակենսագրություն» վեպը ավարտում է բնորոշ մի պատկերով.


Ստեղծագործություններ

Գուրգեն Մահարին գրել է բազմաթիվ չափածո և արձակ գործեր: Մի քանիսը ՎԻՔԻԴԱՐԱՆԻ Գ.Մահարիի էջում՝

Իր առաջին բանաստեղծությունների շարքը՝ «ԱՐՏԱՄԵՏՅԱՆ ԳԻՇԵՐՆԵՐ» -ը տպագրում է 1922թ.: «ՄՐԳԱՀԱՍ» 2-րդ բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսնուն 1932թ. ապրիլի 26-ին Երևանում: Ժողովածուն սկսվում է «ՁՈՆ՝ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻՆ» ներածությամբ՝

Ա'ռ ամառաին այս ոսկե սինին,

Ու թող աշունը փառահեղ լինի...

Այս ժողովածուից առավել հայտնի են «ԲԱԼԼԱԴ ՉԱԼՈՅԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ» և «ՕՐՈՐ, ՕՐՈՐ...» բանստեղծությունները, որոնք գրվել էն 1926 թվականին: Ավելի ուշ լույս են տեսնում «ԾՈՎԻ ԵՐԳԵՐ», «ՀՆՁԱՆՆԵՐ», «ԱՆԴՈՒՆԴՆ Ի ՎԵՐ», «ԱՆԱՆՁՆԱԿԱՆ» բանաստեղծությունների ժողովածուները և «ՊՈԵՄՆԵՐ» գիրքը: «Այրվող այգեստաններ» վեպը գրել է 1966-ին։

Current Position free counters