Ջիվան Աբրահամյան (1961—1991) ՀՀ ազգային բանակի կազմակերպիչներից, ռազմական գործիչ, Հայաստանի ազգային հերոս (1996 թ., հետմահու)։
Ջիվան Աբրահամյանը եղել է հատուկ գնդի առաջին վաշտի հրամանատար, գործուն մասնակցություն է ունեցել Արարատի, Կապանի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի,Նոյեմբերյանի,Վայքի,Տավուշի,ԼՂՀ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Աչքի է ընկել Շահումյանի շրջանի Էրքեջ,Բուզլուխ,Մանաշիդ, Վերինշեն գյուղերի ինքնապաշտպանության ժամանակ: Զոհվել է 1991 թ.հուլիսի 20-ին Շահումյանի շրջանի Վերինշեն ավանի պաշտպանության ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Հայրենիք» շքանշանով։ Թաղված է Եռաբլուրում: