Нравится

 Լևոն Մալխասյանը ծնվել է 1945թ ի հունվարի 1-ին Երևանում: «Մալխասը» , ինչպես նրան անվանում են Հայաստանում, 60-ական թվականներին ստեղծում է խումբ՝ բաղկացած 4 երաժիշտներից: Այն ժամանակ Լեվոն Մալխասյանը սովորում էր Երևանի Բրյուսովի անվան համալսարանում: Երիտասարդ դաշնակահարի ստեղծած քառյակը մասնակցում էր ուսանողական երեկույթներին, համերգներ էր տալիս ԽՍՀՄ-ի տարբեր երկրներում, մասնակցում էր տարբեր փառատոնների:Վորոնեժում քառյակը ստացավ գլխավոր մրցանակը, իսկ Լևոն Մալխասյանը ճանաչվեց փառատոնի լավագույն դաշնակահար:

Լևոն Մալխասյանը եղել է կանադացի վիրտուոզ Օսկար Պիտերսոնի աշակերտը: Ելույթ է ունեցել տարբեր խմբերում, բեմ է դուրս եկել ավելի քան 40 երկրներում, սակայն անսահման է նրա սերը իր հարազատ քաղաքին՝ Երևանին:

Երիտասարդ տարիքում Լևոնը ջանք ու եռանդ չէր խնայում ջազ-երեկույթներ, փառատոններ կազմակերպելու համար, չնայած որ ԽՍՀՄ-ի պայմաններում նման գործունեությամբ զբաղվելը բավականին դժվար էր;ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ հայրենի երկիրը գտնվում էր շատ ծանր վիճակում, Մալխասը սկսում է վերականգնել «Պոպլավոկ» սրճարանը` վերածելով այն ջազ-ակումբի, և սկսում է կազմակերպել ջազ-փառատոններ, որոնցից մեկին ներկա էր ջազի արքա Չիկ Կորիան: Այնուհետև Լևոնը ստեղծում է «Ջազ-Արտ» կազմակերպությունը, որն անցկացնում է առաջին համազգային ջազ-փառատոն «Երևան-98»-ը: 2000թ-ին տեղի է ունենում 2-րդ փառատոնը, որին ներկա է լինում Չիկ Կորիան՝ իր այն ժամանակվա Origin խմբի հետ:2005թ-ին անցկացվում է նաև 3-րդ փառատոնը:

2003թ-ին Լևոն Մալխասյանը դառնում է Երևանի պատվավոր քաղաքացի: Հայաստանի Հանրապետության կողմից նա պարգևատրվեց «Մովսես Խորենացի» պատվավոր շքանշանով՝ հայկական մշակույթում իր կատարած ներդրումների համար:Նույն թվականին լույս է տեսնում նաև նրա առաջին ձայնասկավառակը, իսկ մինչ այդ՝ 2002թ-ին, Լևոնը ձայնագրում է իր առաջին համերգը:

2006թ-ին իրականանում է Լևոն Մալխասյանի երազանքը՝ բացվում է «Մալխաս» ջազ-ակումբը, որը ցայսօր մեծ մասսայականություն է վայելում Երևանում:

Այսօր Լևոն Մալխասյանը ելույթ է ունենում «70-ականների նվագախումբ» խմբում երիտասարդ երաժիշտների հետ:

Մալխասը մեծ կարևորություն է տալիս երիտասարդ ջազ-կադրերի ստեղծմանը:Իր ձեռքով շատ երիտասարդ ջազ խմբեր են հաջողության հասել:

Current Position free counters