Нравится

Նահապետ Քուչակ- (15-րդ դարի վերջ 16-րդ դարի սկիզբ-1592), հայ աշուղ-երգիչ։

Նահապետ Քուչակ, Նահապետ վարպետ աշուղ Քուչակ, Չիչակ, վանեցի կամ Վանլի Քոչակ 15-րդ դարի. վերջ կամ 16-րդ դարի. սկիզբ, հավանաբար գ. Խառակոնիս (Վանի նահանգում) — 1592 թվականին, թաղվել է Խառակոնիսի Ս. Թեոդորոս եկեղեցու գերեզմանատանը, հայ առաջին աշուղ-երգիչներից: Նրա մասին եղած ժողովորդական զրույցները և «Նահապետ վարպետ» կոչումը վկայում են, որ եղել է սիրված երգիչ և աշուղ։

Նահապետ Քուչակի անունով գրավոր և բանավոր ավանդությամբ պահպանվել և առայժմ հայտնի են շուրջ մեկ տասնյակ կրոնական, բարոյախրատական և սիրային բովանդակությամբ աշուղական երգեր՝ հայերենով ու թուրքերենով, որոնցից յոթը՝ հայատառ թուրքերենով: 1880-ական թվականներից թյուրիմացաբար Նահապետ Քուչակին են վերագրվել նաև միջնադարյան հայրենները: Այդ վերագրումն սկսվել է բանասեր Ա. Տևկանցի «Հայերգ» գրքից (1882) և հետագայում դարձել է գրական ավանդույթ, որին հետևել են նաև ուրիշ բանասեր-գրականագետներ: Թեև 1920-ական թվականներին. Մ. Աբեղյանը ապացուցեց այդ վերագրման անհիմն լինելը, բայց հետագայում ևս Նահապետ Քուչակը. համարվել է միջնադարյան հայրենների հեղինակ, նրա անունով են հրատարակվել և բազմաթիվ լեզուներով թարգմանվել այդ երգերը: Այս իմաստով Նահապետ Քուչակը դարձել է պայմանական և հավաքական անուն, որով լայն շրջաններում հայտնի է հայ միշնադարյան քնարերգության այդ մեծ և հարուստ ժառանգությունը։

Current Position free counters