Нравится
Պարթամասիր (ծն.թ. անհայտ–114), Հայոց թագավոր 113–ից։ Պարթև Արշակունի արքա Բակուր II որդին։ Առանց Հռոմի գիտության,Պարթամասիրին գահ է բարձրացրել Պարթևաց Խոսրով թագավորը՝ գահընկեց անելով նրա ավագ եղբայր Աշխադարին։ Հռոմի Տրայանոս կայսրը, այդ քայլը դիտելով պայմանագրի խափտում, արշավել է Հայաստանի և Պարթևաստանի դեմ։ 114–ին հռոմեական բանակը Սատաղից ներխուժել է Մեծ Հայք և շարժվել է դեպի Արտաշատ։ Չկարողանալով դիմադրություն կազմակերպել՝ Պարթամասիրը ներկայացել է Տրայանոսին։ Պարթամասիրը գլխից հանել է թագը և դրել կայսեր ոտքերի մոտ՝ այն ետ ստանալու ակնկալությամբ։ Սակայն Տրայանոսը նրան հայտարել է գահընկեց և Հայաստանը հռչակել նվաճված նահանգ։ Պարթամասիրը, որը ազատ է արձակվել՝ Հայաստանից հեռանալու պայմանով, փորձել է խույս տալ իրեն ուղեկցող հռոմեական հեծելազորից, սակայն ձերբակալվել և գլխատվել է Տրայանոսի հրամանով։
Current Position free counters