Нравится

Ռուբեն Հախվերդյան   (ծնվ. 1950թ. դեկտեմբերի 3, Երևան) հայ երգիչ, երգահան, կիթառահար, պոետ, հասարակական գործիչ։Ռուբեն Հախվերդյանը ծնվել է 1950թ. մտավորականի ընտանիքում։ Հայրը` Լևոն Հախվերդյանը հայտնի լեզվաբան էր։ Ավարտել է ԵԳԹԻ (1975): Հայաստանում հեղինակային երգի սկզբնավորողներից: 1968 - 1987-ին աշխատել է հայկական հեռուստատեսությունում: Առաջին հեռուստաբեմադրությունն է Շտոկի «Սատանայի ջրաղացը» (1975, հայկ. առաջին գունավոր տեսագրությունը, երգերի հեղինակ): Այլ հեռուստաբեմադրություններից են Մետեռլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը», Շվարցի «Վիշապը», Յանչոշեկի «Պաշտոնի բարձրացում»: Պիեսներ է բեմադրել Երևանի Սունդուկյանի անվան (Դրուցեի «Սրբություն սրբոց») և դրամատիկական (ըստ Հ. Մաթևոսյանի «Կայարան») թատրոններում: Հեղինակ է մի շարք ձայնասկավառակների (առաջինը՝ «Սիրո և հույսի երգեր», 1985, Փարիզ) և ձայներիզների: Լավագույն երգերից են «Ձյունը», «Շները», «Երևանի գիշերներում»: Ստեղծել է «Իմ տունն անիվների վրա» համերգ-ներկայացումը (1996), ինչպես և մանկական երգեր: Իր ստեղծագործությունների լավագույն կատարողներից է: Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Հարավսլավիայում, Իտալիայում, Լիբանանում և այլուր:


Current Position free counters