Нравится

 Սերժ Թանկյանը (անգլերեն` Serj Tankian) (ծնված 1967 օգոստոսի 21, Բեյրութ, Լիբանան) ամերիկահայ ռոք երաժիշտ է և երգահան։ Նա աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի և Axis of Justice («Արդարության առանցք»)հասարակական կազմակերպության հիմնադիրն է։ Ճանաչվել է, որպես աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։ Որպես մենակատար, SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ ձայնագրել է «Elect The Dead» և «Imperfect Harmonies» ալբոմը։ 2010 թվականի նոյեմբերին հայտարարեց System of a Downի վերամիավորման մասին: 2011-ին խումբը շրջագայության կմեկնի ԱՄՆ-ում ու Եվրոպայում: 2011-ին նաև պատրաստում է բեմադրել Պրոմեթևսի մասին մյուզիքլը:

Լոս Անջելոսում ընդունվել է հայկական Rose and Alex Pilibosi դպրոցը, հետագայում ուսումը շարունակում է մարքեթինգիբնագավառում: 90-ական թվականների սկզբին հանդիպում է Դարոն Մալակյանի հետ, որի հետ էլ որոշում են նոր ռոք խումբ ստեղծել:Սերժն ունի իր սեփական ձայնագրման ստուդիան, որը կոչվում է Serjical Strike: Թանգյանը հանդես է գալիս անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով: Նա համագործակցելով Տոմ Մորելլոյի հետ` ստեղծել է Axis Of Justice կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում: Նրանք կազմակերպել են բազմաթիվ բարեգործական արշավներ: Նրանք նաև մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին և Թուրքիային ճանաչել և ընդունել Հայոց Ցեղասպանությունը:

Current Position free counters