Нравится
Սմբատ Ա (890-914)թթ.— հայոց արքա Բագրատունիների հարստությունից: Շարունակել է իր հոր որդեգրած ակտիվ քաղաքականությունը: 893թ. Բյուզանդիայի հետ կնքել է բարեկամության և առևտրական պայմանագիր, որը ձեռնտու էր երկու կողմին էլ: 893 կամ 894թ.-ին Արագածոտն գավառի Դողս գյուղի մոտ պարտության է մատնել Սաջյան ամիրայի զորքերին: Սակայն շուտով անձնատուր է լինում և ստիպված է լինում հրաժարվել Դվինի ամիրայությունը գրավելու մտքից: Սմբատը ի օգուտ Սյունիքի է լուծել Նախճավանի հարցը: Դրանից դժգոհ մնացած Վասպուրականի տեր Գագիկ Արծրունին միացել է Ատրպատականի Յուսուֆ ամիրային և վերջինիս միջնորդությամբ խալիֆը ճանաչել է նրան 908թ.-ին Վասպուրականի արքա: Այնուհետև Ատրպատականի ամիրայության զորքերի Վասապուրականի Գագիկ արքայի զորքերի հետ միասին արշավել են Սմբատ I վրա: Վերջինս ամրացել է Կապույտ բերդում և մոտ մեկ տարի կռվել: Սակայն տեսնելով բերդից դուրս կատարվող ավերվածությունները` կամովին հանձնվել է Յուսուֆին: Յուսուֆը գլխատել է նրան` Երնջակ բերդի պաշտպաններին ուղղված պայքարել շարունակելու հորդորի համար:
Current Position free counters