Нравится

 Տաթևի վանք- միջնադարյան վանական համալիր Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Սիսիանքաղաքից 35 կմ հարավ, Տաթև գյուղի մոտ:

8-րդ դարի վերջերից Տաթևի վանքը դարձել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: 906 թվականին կառուցվել է վանքի Պողոս Պետրոս մայր տաճարը, 1067 թ` Ս. Աստվածածին դամբարան-եկեղեցին, 1295 թ Ս. Գրիգոր եկեղեցին:1390-1435 թթ Տաթևի վանքում գործել է Տաթևի նշանավոր համալսարանը եւ մանրանկարչության ու գրչության դպրոցը: Վանքն ունեցել է խոշոր մատենադարան, որտեղ պահվել են 10 հազարից ավելի ձեռագիր մատյաններ: Միջնադարում վանքին հարկ է վճարել 10 գավառի 264 գյուղ: Այստեղ է գտնվում հայ մեծանուն փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Տաթևացու դամբարանը: Տաթևը հանրահայտ է նաև իր ճոճվող խաչքարակիր-գավազանով, որը հայ ճարտարապետական մտածողության հետաքրքիր լուծումներից է: 17-րդ եւ 20-րդ դարի 20-ական թթ սկզբներին վանքը եղել է ազատագրական կռիվների կարևորագույն հենակետ: Նրա հետ են կապված բազմաթիվ նշանավոր իրադարձություններ և ավանդույթներ: 20-րդ դարի վերջերին վանքի տարածքում և շրջակայքում իրականացվել են շինարարական եւ վերականգնողական աշխատանքներ: Վանքը ներկայումս հիմնականում վերականգնված է և Սյունյաց թեմի հոգևոր կենտրոնն է:

Ըստ Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի 2010 թվականի փետրվարի քննարկման, Տաթև շրջանում զբոսաշրջության և տնտեսական զարգացման համար վերականգնվելու են Տաթևի վանական համալիրը, Մեծ Անապատը, համալիրի տարածքում դպրատունը, իսկ Տաթև զբոսաշրջային կենտրոնում հիմվելու է գիտակրթական համալիր: Մինչ 2010 թվականի սեպտեմբերին նախատեսվում է ավարտել աշխարհի ամենաերկար ճոպանուղու կառուցումը Տաթևում, որը կլինի 5.7 կմ, որը կառուցվելու է շվեյցարական Գարավենտա ձեռնարկության միջոցով, և ձգվելու Սյունիքի մարզի Հալիձոր գյուղից մինչ Տաթև վանական համալիրը: Այս ծրագրի իրականացման համար նախատեսվում է 25 միլիոն ԱՄՆ դոլար

Current Position free counters