Нравится
Tigran A.jpg Տիգրան Ա (ծն.թ. անհայտ – մ.թ.ա. 96), Հայոց թագավոր մոտ մ.թ.ա. 123–ից։ Արտաշես Ա–ի որդին։ Հաջորդել է ավագ եղբորը՝ Արտավազդ Ա–ին։ Մովսես Խորենացին նրան հիշատակում է Տիգրան անունով։ Տիրան Ա–ի գործունեության վերաբերյալ տեղեկությունները սակավ են ու կցկտուր։ Հայտնի է, որ Արտաշես Ա–ի օրոք վարել է Հայաստանի արևմտյան զորավարությունը։ Արտավազդ Ա–ի հետ դավով սպանել է կրտսեր եղբորը՝ քրմապետ Մաժանին։ Անզավակ Արտավազդ Ա–ի օրոք կարգվել է գահաժառանգ։ Տիրան Ա գահակալել է համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանում։ Ապահովելով երկրի անկախությունն ու անվտանգությունը՝ զարկ է տվել տնտեսական զարգացմանը, հատել դրամներ։ Տիրան Ա–ի անունով պահպանվել են պղնձյա դրամներ, որոնց մի երեսին դրոշմված է նրա դիմանկարը՝ հայկական թագով, դեմքով դեպի ձախ, իսկ հակառակ երեսին՝ կենաց ծառի, Արամազդ աստծո պատկերները։ Ըստ ավանդության, Տիրան Ա մահացել է ճանապարհորդության ժամանակ։
Current Position free counters