Нравится
Վաղարշ Բ (ծն. թ. անհայտ – մոտ 198), Հայոց Արշակունի թագավոր 186–ից։ Ենթադրվում է, որ Վաղարշ Ա–ի սերնդից էր։ Հռոմի դրածո Սոհեմոսի մահից հետո, օգտվելով կայսրության ներքին գահակալական կռիվներից, Վաղարշ Բ երկրից դուրս է քշել հռոմեական կայազորը և հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ 193–ին Վաղարշ Բ հրաժարվել է օգնել Հռոմի արևելյան զորքերի հրամանատար և կայսերական գահի հավակնորդ Նիգերոսին, իսկ վերջինիս պարտությունից հետո բանակցել Սեպտիմիոս Սևերոս կայսեր հետ և կանխել նրա ներխուժման վտանգը։ Հայերին սիրաշահելու և հայ–պարթևական հնարավոր դաշնակցությունը կանխելու նպատակով, կայսրը բարեկամության դաշնագիր է կնքել Վաղարշ Բ–ի հետ, ըսն որի, Մեծ Հայքից դուրս են բերվել հռոմեական զորքերը, Հռոմը պարտավորվել է ամենայն դրամական գումար վճարել հայկական հեծելազորին՝ կովկասյան լեռնանցքները հրոսական ցեղերի ներխուժումից պաշտպանելու համար։ Վաղարշ Բ–ի խոհեմ արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է Մեծ Հայքի անկախությանը, ի դեմս նրա, հիմնվել է հայ Արշակունիների ինքնուրույն և ժառանդական արքայատունը։ Վաղարշ Բ նետահար զոհվել է Կովկասի լեռնաբնակների դեմ հաղթական կռիվներից մեկում։
Current Position free counters