Нравится

Վարդան Այգեկցի — միջնադարյան հայ աստվածաբան, մատենագիր, առակագիր։Ապրել է 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին։ Ծնվել է Հայոց Միջագետքի Տլուք գավառի Մարաթա հայաբնակ գյուղում, կրթություն ստացել է ծննդավայրում, ապա`Կիլիկյան Հայաստանի Արքակաղին (Արքակաղանի) վանքում:Ուսումն ավարտելուց հետո ձեռնադրվել է վարդապետ և զբաղվել քարոզչությամբ: Այնուհետև ապաստանել է Կիլիկյան Հայաստանի Սև լեռների Տոսխ կոչված ձորում կառուցված Այգեկ վանքում, որտեղից էլ ստացել է իր Այգեկցի մականունը:Այստեղ նա գրել է 22 Ճառ, խրատական 5 թուղթ և այլ գրություններ: Իր խրատներով ու քարոզներով Վարդան Այգեկցին պայքարում էր դրամասիրության, գողության, ամբարատավանության, ոխակալության, որկրամոլության, հարբեցողության, մարդկային այլ արատների դեմ, քարոզում սեր և համերաշխություն:Ասելիքն ավելի հասկանալի դարձնելու համար նա իր քարոզները համեմում էր իր իսկ հորինած, այնպես էլ արդեն հայտնի զանազան առակներով ու զրույցներով: Նա գրել է ավելի քան 30 առակ: Այգեկցու առակներից շատերը հիմք են դարձել հետագա հայ բանաստեղծների ստեղծագործությունների համար։


Այգեկցու հետնորդները մինչև անգամ 17-րդ դարը, նրա առակների մատյանը հարստացրել են, ավելացնելով նորանոր առակներ, նորավեպեր և անեկդոտներ: Այդպես հայտնվեց «Վարդանյան Առականին», որը պարունակում էր շուրջ 500 առակ: Ձեռագիր մատյանների մի մասը պահպանվել և հասել է մինչև մեզ " Աղվեսագիրք” ընդհանուր անվան տակ, որովհետև շատ առակների գործող անձը աղվեսն է: Այն հրատարակվել է 1668 թականին, Ամստերդամում: " Աղվեսագիրքը” թարգմանվել է վրացերեն, արաբերեն, ռուսերեն:


Առակները կարճ են, պարունակում են այն ժամանակաշրջանի հասարակության սոցիալական կյանքի նկարագիրը:

«Այրի կինը և իր որդին»

«Այծեր և գայլեր»

«Գարու հաշիվ»

«Միայնակյաց և գամփռ շուն»

«Երկու նկարիչ»

«Առյուծ և աղվես»

«Իմաստուն դատավոր»

«Առյուծ և գայլ ու աղվես»

«Գինի»

«Իմաստուն ավագ էշ»

«Միամիտ գողեր»

«Իշխան և այրի կին»

Current Position free counters