Нравится

 Վազգեն Ա (ռումինահայ, աշխարհիկ անունն է՝ Լևոն Կարապետ Աբրահամի Պալճյան) (հոկտեմբեր 3, 1908-օգոստոս 18, 1994) - Հայ Առաքելական Եկեղեցու 130-րդ կաթողիկոս, հայագետ և ՀՀ ազգային հերոս։Վազգեն Ա-ն Լևոն Կարապետ Պալճյան անունով ծնվել է Ռումինիայի Բուխարեստ քաղաքում, արհեստավորի ընտանիքում։ 1937 թվականին ավարտել է Բուխարեստի պետական համալսարանը։ Մասնագիտացել է մանկավարժության և փիլիսոփայության մեջ։ 1943 թվականին ստացել է վարդապետի կոչում, իսկ 1951-ին՝ եպիսկոպոսի։1929-43 թվականներին դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում։1955-ին Էջմիածնում գումարված ազգային-եկեղեցական ժողովին ընտրվում է Ամենայն հայոց կաթողիկոս։

Վազգեն Ա-ն ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի անդամ է, իսկ 1989-ից սկսած՝ ՌԴ ստեղծագործության միջազգային ակադեմիայի հիմնադիր անդամ։ Կատարել է ուսումնասիրություններ հայագիտության և աստվածաբանութան բնագավառներում։

Պարգևատրվել է ՀՀ Հայրենիքի շքանշանով, ԽՍՀՄ Ժողովուրդների բարեկամության, Պատվո նշան, Ռումինիայի «Հանրապետության աստղ» շքանշաններով, Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո-Կյուրիի անվ. և Խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի ոսկե մեդալներով։

Վազգեն Ա-ի անունով են կոչվում Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցը և Սևանի հոգևոր դպրանոցը։

Ամենայն հայոց կաթողիկոս ընտըրվելուց հետո, սփյուռքի համախմբվածությունը զորացնելու և հայրենիքի հետ կապերն ամրապնդելու նպատակով, շուրջ 30 հովվապետական այցելություններ է կատարել Հայ եկեղեցու թեմեր, միջեկեղեցական շրջանակներում հանդիպումներ ունեցել քույր եկեղեցիների հովվապետների հետ, արտերկրում ներկայացրել Հայ եկեղեցին ու հայ ժողովրդին:Մեծ է Վազգեն Ա-ի ավանդը Հայ եկեղեցու միասնության հաստատման, միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնման ասպարեզում: 1962-ին Հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, այնուհետև՝ Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամ:

Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Երևանի Մատենադարանին են հանձնվել «Վեհափառի» և «Վեհամոր» անուններով կնքված երկու Ավետարանները, Թորոս Ռոսլինի ծաղկած «Զեյթունի Ավետարանը» և «Մալաթիայի Ավետարանը», Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ ձեռագիր օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր, արժեքավոր վավերագրեր:

Դեռևս 1988-ի փետրվարի 25-ին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով դիմել է ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը: Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը (1989), ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը:

Current Position free counters