Нравится

 Վազգեն Սարգսյան (մարտի 5 1959 թ. - հոկտեմբերի 27, 1999 թ.) — հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ վարչապետ (1999-ի հունիսի 1-ից), պաշտպանության նախարար, Հանրապետական կուսակցության նախագահ, «Միասնություն» դաշինքի համանախագահ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1985-ից։

Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը (1976-80)։ 1979-83-ը աշխատել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ իր հարազատ Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։

1983-1986 թթ.-ին եղել է Արարատի ցեմենտի գործարանի կոմերիտմիության քարտուղարը։ Աշխատակցել է «Գարուն» ամսագրին՝ որպես հրապարակախոսության բաժնի վարիչ (1986-1989 թթ.)։ 1987-ին <<Հացի փորձություն>> գրքի համար արժանացել է Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակին։

1990-1992-ին <<Երկրապահ>> կամավորական ջոկատների հրամանատարն էր և Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1991-92-ին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար։ 1992-93-ին` ՀՀ նախագահ խորհրդական պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ։ 1993-ից` «Երկրապահ» կամավորական միության նախագահ, 1993-95-ին` ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար, 1995-99-ին` ՀՀ պաշտպանության նախարար։ 1999-ի հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր։

Սպանվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ:

Վազգեն Սարգսյանը 1999-ին հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս կոչմանը:

Current Position free counters