Нравится
Խոսրով Ա Մեծ, Քաջ (ծն.թ. անհայտ– 259), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 198–ից։ Հաջորդել է հորը՝ Վաղարշ Բ–ին։ Խոսրովի գահակալման տարիները վիճելի են պատմագիտության մեջ։ Գահակալման սկզբին Խոսրովը անցել է Կովկասյան լեռները, պատժել խազրաց և բասլաց ցեղերն, ապահովել պետության հյուսիսային սահմանները։ Պաշտանելով քրմական դասի շահերը՝ հալածել է քրիստոնեական համայնքներին։ 215–ին Հռոմի հետ բարեկամանալու նպատակով այցելել է Կարակալա կայսրին, ով նրան մահապատժի է ենթարկել:
Current Position free counters