Արթուր (Արտաշես) Մեսչյանը (ծնվել է 1949-ի, մարտի 3-ին, Երևան) հայ ճարտարապետ, երգահան և երգիչ, իր«Առաքյալներ» խմբի հետ համարվում է հայկական ռոքի հիմնադիրներից մեկը։ 1967-ին ընդունվելով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ՝ Արթուր Ստեփանի Մեսչյանը (վոկալ, ստեղնաշարային, ջութակ) Լևոն Մելիքյանի (կիթառ) և Գրիգոր Նալբանդյանի (հարվածայիններ) հետ ստեղծում է «Առաքեալներ» խումբը։ Երգի բառերը գրում էր Արթուր Մեսչյանը կամ օգտագործում Էին Մուշեղ Իշխանի բանաստեղծությունները։ Խումբը մեծ ճանաչում է գտնում հայ երիտասարդության մեջ համերգների և համերգային ձայնագրությունների շնորհիվ (միակ օրինական «Ռեքվիեմ» ժողովածուն այդպես էլ լույս չտեսավ)։ Չնայած պետական օրգանների ճնշմանը՝ խումբը գործեց մինչև 1976 թ.: Իր երաժշտական միջոցներով և կատարողական հնարքներով, լինելով բիթ-խումբ, «Առաքեալները» չէին ձգտում կրկնել ուրիշ հանրահայտ խմբերին: Մեսչյանը մեկ տարի երգում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի երգչախմբում, որպեսզի ավելի խորը զգա հայ ոգին: 1974-1984թթ Արթուր Մեսչյանն աշխատել է Հայարդնախագիծ ինստիտուտում: «Զվարթնոց» օդանավակայանի (1981) նախագծի համահեղինակն է: Նրա աշխատանքներից են ՀՀ կառավարության շենքը (1985),Մատենադարանի նոր մասնաշենքը (1988-1989) և այլն: 1978-ին «Առաքեալներ»-ին հաջողվում է Հանրային հեռուստատեսությամբ, ուղիղ եթերով կատարել «Մարդակեր» երգը։ 1984 թվականին ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի կողմից ստանալով Միքայել Նալբանդյանի մասին պատմող ֆիլմում գլխավոր դերի հրավեր չի կարողանում հրաժարվել։ 1989 թ Մեսչյանն ընտանիքով մեկնում է ԱՄՆ՝ Բոստոն, որտեղ ստեղծում է «Առաքեալներ-90» խումբը և թողարկում 4 ալբոմ։ 1996-ին Մեսչյանն ու իր խումբը ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգային շարքով ելույթ են ունենում Երևանի օպերայի դահլիճում: Մեսչյանը որոշ ժամանակ զբաղեցնում է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, այնուհետև վերադառնում ԱՄՆ: 2005-ին վերադառնում է հայրենիք ուր և զբաղվում է ճարտարապետությամբ։ Արթուր Մեսչյանի նախագծով կառուցվել է Երևանի մատենադարանի նոր մասնաշենքը: Արթուր Մեսչյանը պարգևատրվել է սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով: Գործերը` Ռեքվիեմ՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված, 1970-ականերին «Արաքյալներ»-ի ալբոմը, չթողարկվեց խորհրդային «Մելոդիա» ստուդիայի կողմից Խենթ ջութակահարի մենախոսություն (The Monologue of an insane violinist), 1992 Կատարսիս (Catharsis), 1995 Թափառում (Wander), 1995 Հաղորդություն (Communion), 1996 Կենդանի համերգ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում Live At Aram Khachatryan Concert Hall, 2005 Կենդանի համերգ Արթուր Մեսչյան Arthur Meschian Live 2006, 2007