ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայ գրականությունը աշխարհի ամենահին գրականություններից մեկն է: Սկզբնավորումից
մինչև օրս այն անցել է մի քանի շրջան:Առաջին մեծ շրջանը կոչվում է հայ հին կամ հայ
միջնադարյան գրականություն և ընդգրկում է 5-ից 18-րդ դարերում ստեղծված բոլոր այն
գրվածքները,որ ունեն գրական որոշակի արժեք:Մինչև հայ տպագրության գյուտը գրավոր
երկերը պահպանվում և ընթերցողին էին հասնում ձեռագրերով`արտագրվելով ու
տարածվելով:Գիրք գրողը,գրվածքի հեղինակը հաճախ կոչվում է մատենագիր, իսկ
գրականությունը` մատենագրություն:Երկրորդ մեծ շրջանը սկսվում է 18-րդ դարից մինչև
1920-ական թ.թ.:Հայ նոր գրականության սկզբնավորողը եղավ Խաչատուր Աբովյանը,ով
իր հետ գրականություն բերեց մի շարք նորություններ:Երրորդ և վերջին շրջանը սկսվում է
1920-ական թ.թ. Եղիշե Չարենցով և շարունակվում մինչև մեր օրերը: