Կոմիտաս կամ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը (սեպտեմբերի 26, 1869 - հոկտեմբերի 22, 1935) հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և դասատու է եղել։ Նա համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր։ ԽՈՍՔԵՐԻՑ Ժողովորդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացեք և սովորեցեք նրանից: Ժողովրդի երգեցողությունն ունի ինքնուրույն դպրոց, ուր դաս են առնում ամենքը, ամեն ժամանակ, երբ կարիք են զգում: Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին: Հայն ունի ինքնուրույն երաժշտություն... Յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջներեն կծնի ու կծավալվի: Հայ լեզուն ունի իր հատուկ հնարավորությունը, ուրեմն և համապատասխանող երաժշտությունը: Հայ ժողովրդի զավակնե՛ր, դուք կարդացեք Մովսես Խորենացի, Եղիշե, Նարեկացի, Խաչատուր Աբովյան, Րաֆֆի, Ալիշան, Պեշիկթաշլյանև տեսեք, թե ով ենք մենք: Մեր ժողովուրդը քարոզ չի հասկանում, մեկ հասկացված ձայնը 1000 ճառ արժի: