ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐ
Հայաստանի ազգային հերոս - Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում։ Գործում է 1994 թվականի ապրիլի 22-ից։ Շնորհվում է երկրի պաշտպանության և իրավակարգի ամրապնդման բնագավառում ու ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:
«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց հանձնվում է Հայրենիքի շքանշան, որը կրում են կրծքի ձախ կողմում: