Լեյլա Սարիբեկյան (ծնվ. 1963 թ. հուլիսի 16, Թբիլիսի), երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի (2007 թ.), Նիգ-Ապարան (կազմակերպություն) ՀԲՀԿ պատվո անդամ (2009 թ.): 1986 թ-ի օգոստոսին նշանակվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի երգ-երաժշտության ֆակուլտետի վոկալիստ: Նույն թվականին համատեղությամբ նշանակվել է Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցի "Վարուժնակ" վոկալ համույթի ղեկավար: Տարբեր բեմահարթակներից երգել է դեռևս դպրոցական նստարանից: Պրոֆեսիոնալ երգեցողությամբ զբաղվում է 2000 թ-ից: 2005 թ-ին հեղինակել է "Միասնության շուրջպար", "Ապարան" երգերը (բառերըª Սերգեյ Հարությունյանի): 2006 թ-ին թողարկել է լազերային CD-ի և հյուրախաղերով հանդես եկել ԱՄՆ-ում և Լիբանանում: 2007-2008 թթ-ին եղել է "Շանթ" հեռուստաընկերության "Ժողովրդական երգիչ" նախագծի ժյուրիի անդամ: Նույն տեղում վարել է "Ժողովրդական տասնյակ" հաղորդաշարը:
1980 թ-ին ավարտել է Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցը, 1986 թ-ինª Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի երգ-երաժշտության ֆակուլտետը:
2000 թ-ին մասնակցել է համահայկական լավագույն երգի "Սայաթ-Նովա" անդրանիկ մրցույթին և հայրենասիրական ու լիրիկական ժանրում դարձել դափնեկիր և արժանացել հատուկ մրցանակի:
2001 թ-ին մասնակցել է "Սայաթ-Նովա" երկրորդ մրցույթին և հայրենասիրական երգի ժանրում արժանացել է 1-ին մրցանակի:
2002 թ-ին մասնակցել է "Սայաթ-Նովա" երրորդ մրցույթին և "Հայաստանս" երգի համար արժանացել 3-րդ մրցանակի:
2002 թ-ի օգոստոսին մասնակցել է Կահիրեի երգի միջազգային 8-րդ փառատոնին և 27 երկրների 65 կատարողների մրցույթում "Հայրենի հող" երգի կատարման համար արժանացել է 2-րդ մրցանակի: