Համաստեղ (Համբարձում Կելենյան) (1895 -1966) — արևմտահայ բանաստեղծ է, համարվում է սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկը։ Ծնվել է 1895 թվականին Խարբերդի Փերչենճ գյուղի մեջ, Թոթովենցի հայրենակիցն է։ Համաստեղը իր 1966 թվականին գրված ինքնակենսագրականում հիշում է. «Իմ մանկական ու պատանեկան աշխարհը գյուղն է իր հեռավոր լեռներու սահմաններով, իր քարաշեն մեչկակ եկեղեցիներով, իր դպրոցով, իր հոգսերով, իր սուրբերով, որոնք գյուղի սահմաններեն ներս կապրեին»։ 1913 թվականին հորը լսելով տեղափոխվել է ԱՄՆ, 1920 թվականին մեկ տարի ապրել է Նյու Յորքում, այդ տարիներն հենց Նյու Յորքում էլ առաջին անգամ տեսել և մտերմացել է Շիրվանզադեին։ Հետագայում, 1930 թվականին արդեն Փարիզում մտերմացել է Իսահակյանին, որը նոր էր դուրս եկել Խորհրդային Հայաստանից։ Իսահակյանը միշտ էլ կրկնում էր Շիրվանզադեի խոսքը «Ես փրկեցի Համաստեղին»։ Համաստեղը 1966 թվականի նոյեմբերի 26-ին Ամերիկայում իր ծննդյան յոթանասունամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին, հանկարծամահ է եղել հենց ամբիոնի մոտ։ Համաստեղը իր գրական ծածկանունը հորինել է վերցնելով իր և հարազատ եղբայրների (Աստուր, Եղիա) անունների առաջին վանկերը։ Սովորել է նախ գյուղի դպրոցում, ապա Մեզիրե քաղաքի Կենտրոնական վարժարանում, ուր և նրա մեջ ծնվում է սերը գրականության նկատմամբ:
1911թ. Համբարձումն ավարտում է վարժարանը և դառնում ուսուցիչ գյուղում: Համաստեղը ԱՄՆ էր գնացել հոր ցանկությամբ ու այդ նոր աշխարհին չէր համակերպվում։ Համաստեղին տիպական է «կարոտի գրականությունը»։
Հայտնի են նրա «Գյուղը» և «Անձրևը» պատմվածքների ժողովածուները, որոնք նկարագրում են հայ գյուղը՝ իր յուրահատուկ անցուդարձով և պատկերներով, «Սպիտակ ձիավորը» վեպը և «Քաջ Նազար» խորագրով երգիծական կարճ պատմվածքները, «Հայաստանի լեռներու սրնգահարը» դրաման, «Առաջին սեր» վիպակը։