Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Էջմիածին քաղաքում: Այստեղ է գտնվում Էջմիածնի Մայր Տաճարը, որը ըստ Գրիգոր Լուսավորչի նկարագրման, հիմնվել է իր երազում տեսած Հիսուսի իջման վայրում և կառուցվել Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ թագավորի կողմից 303 թվականին: Այն աշխարհասփյուռ հայության գերագույն մասի սրբազան ուխտատեղին է և Ամենայն Հայոց Կաթողիկոսության նստավայրը`Վեհարանը: Եկեղեցու պատմությունն ամփոփող պատմական հուշարձանները, թանգարանները, գրադարանները և հենց Մայր Տաճարը ներկայացնում են հայոց բազմադարյան պատմությունը, գրականության և արվեստիբացառիկ[փա՞ստ] արժեքները, հոգևոր մշակույթիգանձերը[փա՞ստ]: Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը մեծ պատասխանատվություն է կրում թե այստեղ ստեղծված և թե Եկեղեցուն նվիրաբերված մշակութային արժեքների պահպանության համար:Մայր Աթոռը իրականացնում է սոցիալական, մշակութային և դաստիարակչական ծրագրեր Հայաստանում, ինչպես նաև սփյուռքում: Մայր Աթոռում գործում են հետևյալ բաժինները՝
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածննում կան չորս թանգարաններ՝
Մայր Տաճարի թանգարան,
Ալեք և Մարի Մանուկյան գանձատուն
Հին Վեհարան
Վեհարան
Մայր Աթոռում են գտնվում հետևյալ շինությունները՝
Էջմիածնի Մայր Տաճար
Կաթողիկոսարան (Վեհարան)
Բաց Խորան
Գլխավոր մուտք
Մկրտարան
Դուռն Տրդատայ
Գևորգյան ճեմարան
Հին Վեհարան
Ալեք և Մարի Մանուկյան Գանձատուն
Խրիմյան թանգարան
Միաբանական շենք
Միաբանական նոր շենք
Ուսանողական հանրակացարան
Սարկավագական կացարաններ
Վանատուն
Հին ճեմարան
Վարչական շենք
Ժամացույցի աշտարակ
Տպարան
Գրատուն
Վազգենյան Դարպաս
Սուրբ Վարդան մատուռ