Գեղազնիկ Միքայելյանը արցախյան ազատամարտի նվիրյալ առաջին կամավորական ջոկատների կազմակերպիչներից էր։ Ծնվել է 1951 թվականին Արագածոտնի մարզ Մաղդա-լեռնարոտ գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, այնուհետև ստացել է գյուղատնտեսական միջնակարգ մասնագիտական կրթություն։ ՀՀ արևելյան սահմանների պաշտպանության ակտիվ մասնակից և կազմակերպիչներից էր (Կոռնիձոր, Երասխ, Ոսկեպար, և այլ)։
Վիտյա Այվազյանի հետ մեկտեղ ահաբեկչության զոհ է դարձել 29.08.1990 թ. Երևանում։ 1996 թվականին ստացել է ՀՀ ազգային հերոսի կոչում։ Մականունը՝ Չաուշ։ Ունի երեք երեխա՝ Ալբերտ, Համլետ, Անահիտ։