Հայաստանում «Համալսարան» բառը կար վաղնջական ժամանակներից ի վեր: Այն գրանցված էր մեսրոպատառ առաջին մատյանների էջերում և պիտի իրականանար: Համալսարանատենչ հայ երիտասարդները թափառում էին օտար երկրներում և օտար հողի վրա կրթություն ստանում: Սակայն գալով հայրենի հողի վրա նրանք ջանքեր էին դնում իրենց գիտելիքները մայր հողի վրա ստեղծելով կրթական օջախներ: Սովորեցնում էին այն գրքերով, որ բերել էին իրենց հետ և նրանցով, որ ստեղծել էին իրենք` մեր պատմահայ Մովսես Խորենացին, նրա դասակից Դավիթ Անհաղթը, հանրագիտակ Անանյա Շիրակացին և այլոք: Սակայն դարեր փայփայած համալսարան անվան համար բախտը ստեղծեց մի դպրոց, որը պիտի բացվեր թաթար-մոնղոլներիտիրապետության դժնդակ տարիներին: Դա Սյունյաց նահանգի Վայոց ձորում հիմանադրված դպրոցն էր, որը հետագայում պիտի կոչվեր Գլաձորի համալսարան: Նրա օրրանն էր Գլաձորի կամ Աղբերի վանքը, հիմնադիրը` Ներսես Մշեցին, Մուշ քաղաքից, որը շնորհաշար Վարդան Արևելցու սանն էր: Այն բացվել է 1280-ական թթ. և գոյատևել է 60 տարի: Դասավանդվող լեզուն հայերենն էր և սերտորեն կապված հայրենի մշակույթի հետ: Գլաձորի հովանավոր եղավ Վայոց ձորի նահանգապետ Պրոշ Իշխան Յաղբագյանը: Համալսարանը գտնվում էր Պրոշի իշխանանիստ Արկղունք ավանի մոտ: Երբ 1284 թ-ինիր մահկանացուն կնքեց համալասարանի հիմնադիր և տնօրեն Ներսես Մշեցին, Պրոշի հորդորներով տնօրեն դարձավ Եսայի Նչեցին: Գլաձորի բարձր դպրոցը ուներ երեք լսարան`
Հայտնի էր, որ Գլաձորի համալսարան ընդունվում էին այսօրվա լեզվով ասած միջնակարգ կրթություն ունեցող երիտասարդներ, որտեղ 6-7 տարի սովորելուց հետո պատրաստում էին քննաճառեր և պաշտպանում գիտական աստիճանի առաջ: Գլաձորն այդ ժամանակ անմրցակից էր և այն կոչում էին «Երկրորդ Անթեք Պանծալի»: Այստեղ էին գալիս սովորելու Հայաստանի հեռավոր շրջաննեից և հեռավոր Կիլիկիայից: Այստեղ էին դասավանդում հռչակավոր ուսուցիչներ` Եսայի Նշեցին, Դավիթ Սասնեցին, Թորոս Տարոնացին, հռչակավոր գրեչ-նակարիչ ճարտարապետ Մոմիկը: Հատկապես մեր միջնադարյան մշակույթի մեջ վաղուց ընդունված է Գլաձոր համալսարրանի գրչական մանրանկարչության դպրոցը, որը ճանաչվել է որպես ինքնուրույն հոսանքի ` բուն Գլաձորյան դպրոց, որտեղ իշղում էր սևի և ոսկեգույնի համադրությունը: Գլաձորի ծառայություններից մեկն այն էր, որ այստեղից սկզբնավորոեցին նոր դպրոցներ: Գլաձորում է կրթություն ստացել պատմիչ Ստեփան Օրբելյանը, Հովնան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Խաչատուր Կեչարենցի բանաստեղծը, մեծ ուսվարիչ, գրական գործիչ Հովհաննես Երզնկացին, տաղանդավոր վարդապետներ Հովհաննես Արճիշեցին, Մխիթար Սասնեցին և այլն: Գլաձորի մայրամուտից հետո Եսայի Նշեցու աշակերտ Հովնան Վորոտնեցին փոխադրվելով Տաթևի վանք այնտեղ համալսարանական կագ ու կանոն ստեղծեց