Հրանտ Իգնատի Մաթևոսյան (փետրվար 12, 1935, Թումանյանի շրջան, գյուղ Ահնիձոր - դեկտեմբերի 18, 2002, Երևան ) — հայ գրող, արձակագիր, կինոսցենարիստ: Ծնվել է Ալավերդի-Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում: 1952 թվականից տեղափոխվել է Երևան: Աշխատել է. 1955-58-ին լինոտիպիստ` Երևանի N2 տպարանում, 1958-62-ին` սրբագրիչ "Սովետական գրականություն" ամսագրում և Գրական թերթում: Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած "Ահնիձոր" ակնարկով: ՍՍՀՄ գրողների միության անդամ1964 թվականից: 1995-2000 թթ. նախագահել է Հայաստանի գրողների միությունը: Ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լիտվերեն, մոլդովերեն, էստոներեն, վրացերեն, ղազախերեն, կիրգիզերեն, ուկրաիներեն, չեխերեն, հունգարերեն, նորվեգերեն,բուլղարերեն և այլ լեզուներով: Ունի դուստր և որդի: Կիրովականի մանկավարժական ինստիտուտ 1958_1962 — Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմա-լեզվաբանական ֆակուլտետ: 1966-1967 — Մոսկվայի բարձրագույն կինոսցենարական կուրսեր: 1965-1967__Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներ 1967 — "Дружба народов" ամսագրի մրցանակ 1984 — Գրականության ՀԽՍՀ պետական մրցանակ 1984 — Գրականության ԽՍՀՄ պետական մրցանակ 1996 — ՀՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ Վիպակներ 1962 — Մենք ենք մեր սարերը 1974 Բեռնաձիեր Խումհար 1982 - Տաշքենդ 1973 — Աշնան արև Տերը Եզրով (անավարտ վիպակ) Մեռելալույս (անավարտ վեպ) Գոմեշ Երկրի ջիղը Տերը Խումհար Պատմվածքներ 1967 — Օգոստոս 1967 — Նարինջ զամբիկը 1967 — Մեսրոպ 1968 — Գոմեշը 1987 - Ծառերը 1987 - Մեր վազքը Ալխո Կանաչ դաշտը Արջը Շները Միամիտ պատմություն Նժույգս, նժույգս Հրապարակախոսություն, էսսեներ, հոդվածներ Մեծամոր Սպիտակ թղթի առջև Ես ես եմ Կինոսցենարներն ու պիեսները 1969 — Մենք ենք մեր սարերը 1969 — Աղքատի պատիվը 1975 — Այս կանաչ, կարմիր աշխարհը Ակսել Բակունցի «Միրհավը» պատմվածքի մոտիվներով 1977 — Աշնան արև 1977 — Օգոստոս 1979 — Արամայիս Երզնկյան 1983 - Չեզոք գոտի (պիես) 1984 — Տերը 1992 — Ազգային բանակ (տեքստի հեղինակ)