Нравится

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Էջմիածին քաղաքում:

Այստեղ է գտնվում Էջմիածնի Մայր Տաճարը, որը ըստ Գրիգոր Լուսավորչի նկարագրման, հիմնվել է իր երազում տեսած Հիսուսի իջման վայրում և կառուցվել Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ թագավորի կողմից 303 թվականին:

Այն աշխարհասփյուռ հայության գերագույն մասի սրբազան ուխտատեղին է և Ամենայն Հայոց Կաթողիկոսության նստավայրը`Վեհարանը:

Եկեղեցու պատմությունն ամփոփող պատմական հուշարձանները, թանգարանները, գրադարանները և հենց Մայր Տաճարը ներկայացնում են հայոց բազմադարյան պատմությունը, գրականության և արվեստիբացառիկ[փա՞ստ] արժեքները, հոգևոր մշակույթիգանձերը[փա՞ստ]: Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը մեծ պատասխանատվություն է կրում թե այստեղ ստեղծված և թե Եկեղեցուն նվիրաբերված մշակութային արժեքների պահպանության համար:Մայր Աթոռը իրականացնում է սոցիալական, մշակութային և դաստիարակչական ծրագրեր Հայաստանում, ինչպես նաև սփյուռքում:


Մայր Աթոռում գործում են հետևյալ բաժինները՝

  • Քրիստոնեական դաստիարակության կենտրոն
  • Միջեկեղեցական հարաբերությունների կենտրոն
  • Տեղեկատվական համակարգ
  • Հրատարակչական կենտրոն
  • Գարեգին Ա Աստվածաբանական-հայագիտական կենտրոն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածննում կան չորս թանգարաններ՝

  • Մայր Տաճարի թանգարան,

  • Ալեք և Մարի Մանուկյան գանձատուն

  • Հին Վեհարան

  • Վեհարան

Մայր Աթոռում են գտնվում հետևյալ շինությունները՝

  • Էջմիածնի Մայր Տաճար

  • Կաթողիկոսարան (Վեհարան)

  • Բաց Խորան

  • Գլխավոր մուտք

  • Մկրտարան

  • Դուռն Տրդատայ

  • Գևորգյան ճեմարան

  • Հին Վեհարան

  • Ալեք և Մարի Մանուկյան Գանձատուն

  • Խրիմյան թանգարան

  • Միաբանական շենք

  • Միաբանական նոր շենք

  • Ուսանողական հանրակացարան

  • Սարկավագական կացարաններ

  • Վանատուն

  • Հին ճեմարան

  • Վարչական շենք

  • Ժամացույցի աշտարակ

  • Տպարան

  • Գրատուն

  • Վազգենյան Դարպաս

  • Սուրբ Վարդան մատուռ

Current Position free counters