Нравится

 Համո Սահյան (Հմայակ Սահակի Գրիգորյան) (Ապրիլի 14, 1914, գյուղ Լոր - Հուլիսի 17, 1993, Երևան) - հայ բանաստեղծ։

Ծնվել է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղում։ 1927-ին տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթությունը։ 1935-ին ընդունվել և 1939-ին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը։ 1939-41-ին՝ աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող։ 1941-45-ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ծառայել է ռազմա-ծովային նավատորմում։ 1945-51-ին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում որպես գրական աշխատող, 1951-54-ին՝ Երևանի «Ավանգարդ» թերթում որպես բաժնի վարիչ, 1954-55-ին՝ «Ոզնի» ամսագրում որպես բաժնի վարիչ։ 1965-67-ին եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը։


Սահյանին հռչակ են բերել «Որոտանի եզերքին» (1946), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958), «Սեզամ, բացվիր»(1972, ՀԽՍՀ պետական մրցանակ), «Իրիկնահաց» (1977), «Կանաչ-կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուները։

Գրել է նաև հայրեններ։ Կատարել է թարգմանություններ։

Մահացել է 1993 թ.-ին, Երևանում։

2007 թվականին Երևանի Կասյան 3 հասցեում գտնվող շենքի պատին տեղի է ունեցել Համո Սահյանի դիմաքանդակի հանդիսավոր բացումը։ «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնի (նախագահ` Շչորս Դավթյան) նախաձեռնությամբ քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը ստեղծել է բանաստեղծի դիմաքանդակը։ Այս կարևոր իրադարձության հովանավորն էր ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Աբրահամյանը։


երկերի մատենագրություն


Որոտանի եզերքին (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1946, 63 էջ։

Առագաստ (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1947, 95 էջ։

Սլացքի մեջ (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1950, 91 էջ։

Ծիածանը տափաստանում (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1953, 140 էջ։

Բարձունքի վրա (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ,1955, 219 էջ։

Նաիրյան դալար բարդի (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1958, 320 էջ։

Սովետահայ գրականության ընտիր էջեր։ Պոեզիա (գրքում տեղ են գտել Հ. Սահյանի մի քանի բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1960, 480 էջ։

Հայաստանը երգերի մեջ, Երևան, Հայպետհրատ, 1962, 459 էջ։

Մայրամուտից առաջ (բանաստեղծություներ), Երևան, Հայպետհրատ, 1964, 216 էջ։

Բանաստեղծություններ, հատոր Ա, Երևան, «Հայաստան», 1967, 428 էջ։

Քարափների երգը, Երևան, «Հայաստան», 1968, 183 էջ։

Բանաստեղծություններ, հատոր Բ, Երևան, «Հայաստան», 1969, 356 էջ։

Տարիներս, Երևան, «Հայաստան», 1970, 41 էջ։

Սեզամ, բացվիր (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1972, 290 էջ։

Կանչե, կռունկ (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1972, 280 էջ։

Երկերի ժողովածու երկու հատորով, հատոր 1, Երևան, «Հայաստան», 1975, 496 էջ։

Երկերի ժողովածու երկու հատորով, հատոր 2, Երևան, «Հայաստան», 1976, 508 էջ։

Իրիկնահաց (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1977, 308 էջ։

Ժայռին մասուր է կաթում (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1979, 172 էջ։

Կանաչ-կարմիր աշուն (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1980, 236 էջ։

Տոհմի կանչը (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1981, 384 էջ։

Երկեր երկու հատորով, հատոր 1, Բանաստեղծություններ, Երևան, «Սովետական գրող», 1984, 392 էջ։

Երկեր երկու հատորով, հատոր 2, Բանաստեղծություններ, Երևան, «Սովետական գրող», 1984, 440 էջ։

Դաղձի ծաղիկ, (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1986, 80 էջ։

Ինձ բացակա չդնեք։ Բանաստեղծի վերջին ժողովածուն, Երևան, «Զանգակ 97», 2004, 256 էջ։

Current Position free counters