Нравится
Սոս Արտաշեսի Սարգսյան (1929 թ. Հոկտեմբերի 24, Ստեփանավան) — հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ: Ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում: 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան: 1954թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1954-1991թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան: 1991թ. հիմնադրել է «Համազգային» թատրոնը: 1997-2006թթ. Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտորն է, 2006-ից` ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը: 2009թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ: Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են` «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում: Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանված ֆիլմերում առավել հայտնի են իր խաղացած Գիբարյանի (Տարկովսկու «Սոլյարիս»), թափառիկ արտիստի (Վ.Բորտկոյի «Առանց ընտանիքի»), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա.Պռոշկինի «Միխայլո Լոմոնոսով») դերերը:
Current Position free counters