Нравится
Queenerato.jpgԷրատո (ծն. և մահվան թ. անհայտ), Հայոց թագուհի մ.թ.ա. մոտ 8-5, մ.թ.ա. 2-մ.թ.1, մոտ 6-12։ Արտաշեսյան հարստության վերջին գահակալը, Տիգրան Գ-ի դուստրը։ Եղբոր՝ Տիգրան Դ-ի հետ ժառանգեց հոր գահը։ Հռոմի Օգոստոս կայսրը մ.թ.ա. մոտ 5 թ. բռնությամբ Հայոց գահին նստեցրեց Արտավազդ Գ-ին։ Հայերն ապստամբեցին և Պարթևաց արքային սատարմամբ մ.թ.ա. 2 թ. Էրատոին և եղբորը վերահաստատեցին Հայոց գահին։ Մ.թ. 1–ին Հայաստան ներխուժած հյուսիսի լեռնականների հետ ընդհարման ժամանակ Տիգրան Դ զոհվեց։ Էրատոն հրաժարվեց թագավորելուց։ Հռոմի դժգոհ հայ ավագանին մ.թ. մոտ 6 թ. վերստին գահին նստեցրեց Էրատոյին, որը, սակայն, մ.թ. 12-ին գահազրկվեց։ Էրատոյի և Տիգրան Դ-ի անունով պահպանվել են պղնձե դրամներ։
Current Position free counters