Нравится

 Հովհաննես Թադևոսի Թումանյան  (Փետրվար 19, 1869 - Մարտ 23, 1923)՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում "Բանաստեղծություններ" հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։

Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։

1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է "Վերնատուն" գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։

XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:

1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։

Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։

Լրացուցիչ տեղեկություններ Աղբյուր՝ «Большая Советская Энциклопедия» Տրամադրել է՝ Զավեն Գրիգորյան Թարգմանություն՝ Կարեն Վրթանեսյան Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905 թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաև«Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթը» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։

     Անուշավան Աբովյան, Լևոնի հեքիաթը, Թիֆլիս, տպ.` Ն. Աղայանի, 1916, 221 էջ։

Հովհաննես Այվազյան, Զորավար Անդրանիկ և Հովհաննես Թումանյան, Երևան, 2004։

Զավեն Ավետիսյան, Թումանյանի ստեղծագործական լաբարատորիան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1973, 211 էջ։

Նորայր Դաբաղյան, Հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը և Հովհաննես Թումանյանը, Երևան, Հայպետհրատ, 1954, 63 էջ։

Նվարդ Թումանյան, Թումանյանի մանկությունն ու պատանեկությունը, Երևան, Պետհրատ, 1938, 65 էջ։

Նվարդ Թումանյան, Հովհաննես Թումանյան (ծննդյան 70-ամյակի կապակցությամբ), Երևան, 1939, 159 էջ։

Նվարդ Թումանյան, Թումանյանը քննադատ, Երևան, Պետհրատ, 1939, 470 էջ։

Նվարդ Թումանյան, Հովհ. Թումանյան. մանկություն և պատանեկություն, Երևան, Հայպետհրատ, 1955, 152 էջ։

Նվարդ Թումանյան, Հովհաննես Թումանյանը և ռուս գրականությունը, Երևան, 1956, 149 էջ։

Նվարդ Թումանյան, Հուշեր և զրույցներ, Երևան, «Լույս», 1969, 335 էջ։

Նվարդ Թումանյան, Թումանյանի մանկությունը, Երևան, «Սովետական գրող», 1983, 84 էջ։

Արամ Ինճիկյան, Հովհաննես Թումանյան (կյանքի և ստեղծագործության պատմությունը. 1869-1899), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1969, 596 էջ։

Սարգիս Մանուկյան, Հովհ. Թումանյանի Անուշը (բանասիրական և գեղարվեստական վերլուծություն), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1931, 52 էջ։

Մկրտիչ Մկրյան, Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը, Երևան, «Սովետական գրող», 1981, 374 էջ։

Մնացական Նահապետյան, Հովհաննես Թումանյանը ժողովուրդների բարեկամության ու խաղաղության երգիչ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1954, 32 էջ։

Արսեն Տերտերյան, Հովհաննես Թումանյան։ Հայրենի եզերքի քնարերգություն, Վաղարշապատ, 1911, 84 էջ։

Արսեն Տերտերյան, Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 3, Հ. Թումանյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1938, 94 էջ։

Արսեն Տերտերյան, Հայ հայրենասեր գրողներ (երկու դիմագիծ։ 1. Հ. Թումանյանի հայրենասիրական պոեզիան։ 2. Ղ. Աղայանը և ժողովրդական հերոսությունը), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1942, 140 էջ։

Current Position free counters