Нравится

 Հրանտ Իգնատի Մաթևոսյան  (փետրվար 12, 1935, Թումանյանի շրջան, գյուղ Ահնիձոր - դեկտեմբերի 18, 2002, Երևան ) — հայ գրող, արձակագիր, կինոսցենարիստ:

Ծնվել է Ալավերդի-Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում: 1952 թվականից տեղափոխվել է Երևան: Աշխատել է. 1955-58-ին լինոտիպիստ` Երևանի N2 տպարանում, 1958-62-ին` սրբագրիչ "Սովետական գրականություն" ամսագրում և Գրական թերթում: Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած "Ահնիձոր" ակնարկով: ՍՍՀՄ գրողների միության անդամ1964 թվականից: 1995-2000 թթ. նախագահել է Հայաստանի գրողների միությունը: Ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լիտվերեն, մոլդովերեն, էստոներեն, վրացերեն, ղազախերեն, կիրգիզերեն, ուկրաիներեն, չեխերեն, հունգարերեն, նորվեգերեն,բուլղարերեն և այլ լեզուներով: Ունի դուստր և որդի:


                          Կիրովականի մանկավարժական ինստիտուտ

1958_1962 — Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմա-լեզվաբանական ֆակուլտետ:

1966-1967 — Մոսկվայի բարձրագույն կինոսցենարական կուրսեր:

1965-1967__Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներ


1967 — "Дружба народов" ամսագրի մրցանակ

1984 — Գրականության ՀԽՍՀ պետական մրցանակ

1984 — Գրականության ԽՍՀՄ պետական մրցանակ

1996 — ՀՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ



Վիպակներ


1962 — Մենք ենք մեր սարերը

1974 Բեռնաձիեր

Խումհար

1982 - Տաշքենդ

1973 — Աշնան արև

Տերը

Եզրով (անավարտ վիպակ)

Մեռելալույս (անավարտ վեպ)

Գոմեշ

Երկրի ջիղը

Տերը

Խումհար


Պատմվածքներ


1967 — Օգոստոս

1967 — Նարինջ զամբիկը

1967 — Մեսրոպ

1968 — Գոմեշը

1987 - Ծառերը

1987 - Մեր վազքը

Ալխո

Կանաչ դաշտը

Արջը

Շները

Միամիտ պատմություն

Նժույգս, նժույգս

Հրապարակախոսություն, էսսեներ, հոդվածներ

Մեծամոր

Սպիտակ թղթի առջև

Ես ես եմ


Կինոսցենարներն ու պիեսները


1969 — Մենք ենք մեր սարերը

1969 — Աղքատի պատիվը

1975 — Այս կանաչ, կարմիր աշխարհը Ակսել Բակունցի «Միրհավը» պատմվածքի մոտիվներով

1977 — Աշնան արև

1977 — Օգոստոս

1979 — Արամայիս Երզնկյան

1983 - Չեզոք գոտի (պիես)

1984 — Տերը

1992 — Ազգային բանակ (տեքստի հեղինակ)

Current Position free counters